Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվել
https://parstoday.ir/hy/news/world-i6472-Սիրիայի_խորհրդարանական_ընտրություններում_հայ_թեկնածուներ_են_առաջադրվել
Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 12:24 Asia/Tehran
  • Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվել

Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է:

Բոլոր նահանգներում մարտի մեկին հանձնաժողովները եզրափակել են առաջադրումների գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Perio News-ի ֆեյսբուքյան էջը, Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում նաև հայեր կան:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը նշանակել է ապրիլի 13-ին: Պատգամավորական 250 տեղի համար ընտրություններ կանցկացվեն 15 ընտրատեղամասերում: Պատգամավորն ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ 4 տարի ժամկետով:

Նախորդ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012 թվականի մայիսին, այն ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 51 տոկոս: Քվեարկությունն անցկացվել է նոր Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է նույն տարվա փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքում: