Էստոնիան կբացի աշխարհի առաջին վիրտուալ դեսպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i64742-Էստոնիան_կբացի_աշխարհի_առաջին_վիրտուալ_դեսպանությունը
Էստոնիան Լյուքսեմբուրգում կբացի աշխարհի առաջին վիրտուալ դեսպանությունը: Корреспондент-ի փոխանցմամբ` համապատասխան համաձայնագիրը, որը կնքել են երկու երրի կառավարությունները, հունիսի 20-ին պետք է ստորագրվի վարչապետների կողմից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2017 20:07 Asia/Tehran
  • Էստոնիան կբացի աշխարհի առաջին վիրտուալ դեսպանությունը

Էստոնիան Լյուքսեմբուրգում կբացի աշխարհի առաջին վիրտուալ դեսպանությունը: Корреспондент-ի փոխանցմամբ` համապատասխան համաձայնագիրը, որը կնքել են երկու երրի կառավարությունները, հունիսի 20-ին պետք է ստորագրվի վարչապետների կողմից:

«Համաձայնագիրը թույլ կտա ստեղծել աշխարհում առաջին վիրտուալ դեսպանությունը, որտեղ պետությունը կպահի ծայրահեղ կարևոր նշանակության տվյալները և ծառայությունները պայմանով, որ տվյալներին և սերվերներին կապահովեն անհրաժեշտ իմունիտետով», - հայտարարել են Էստոնիայի կառավարությունից:
Վիրտուալ դեսպանության հիմնական նպատակը պետության թվային շարունակության ստեղծումն է, որը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օգտվել կամ վերականգնել տվյալներն արտասահմանում պահվող տարբերակի օգնությամբ:
Նշվում է, որ վիրտուալ դեսպանությունը իրավաբանական առումով կունենա նույն իրավունքները, ինչ և ֆիզիկական դեսպանությունը:
Հենց Լյուքսեմբուրգում նման դեսպանություն բացելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այդտեղ է գտնվում է բարձր հուսալիության տվյալների կենտրոնը, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանշներին:

 Tert.am