Բրիտանացի բողոքարարները ներխուժել են Լոնդոնի քաղաքապետարանի շենք
https://parstoday.ir/hy/news/world-i64818-Բրիտանացի_բողոքարարները_ներխուժել_են_Լոնդոնի_քաղաքապետարանի_շենք
Մի խումբ բրիտանացի բողոքարարներ ներխուժել են Լոնդոնի արևմուտքում գտնվող Քեզինգթոն և Չելսի տարածքների քաղաքապետարանի շենքը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 17, 2017 03:04 Asia/Tehran
  • Բրիտանացի բողոքարարները ներխուժել են Լոնդոնի քաղաքապետարանի շենք

Մի խումբ բրիտանացի բողոքարարներ ներխուժել են Լոնդոնի արևմուտքում գտնվող Քեզինգթոն և Չելսի տարածքների քաղաքապետարանի շենքը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ուրբաթ երեկոյան «Մենք արդարություն ենք պահանջում» կարգախոսը վանկարկելով, բողոքարարները ներխուժել են Լոնդոնի քաղաքապետարանի շենք, սակայն հանդիպելով  ոստիկանների  ընդդիմությանը չեն կարողացել մուտք գործել շենքի գլխավոր հարկերը:

Բողոքի ցույցը տեղի է ունեցել քաղաքի «Գրինֆել» բնակելի աշտարակում հրդեհի բռնկումից հետո:

Համաձայն հաղորդումների` «Գրինֆել»-ի աշտարակում հրդեհը մինչ այժմ առնվազն 70 զոհ է խլել:

Չորեքշաբթի առավոտյան անհայտ պատճառներով Լոնդոնի արևմուտքում գտնվող «Գրինֆել» բնակելի համալիրում հրդեհ բռնկվեց: Հարկ է նշել , որ աշտարակի բնակիչների  մեծամասնությունը մուսուլմաններ են:

Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության ուժերի հայտարարության համաձայն, դեպքն ահաբեկչական բնույթի համարելու համար որևէ ապացույց գոյություն չունի: