ՄԱԿ-ը չի հաստատում Աբուբաքր Ալ-Բաղդադիի սպանվելու լուրը
https://parstoday.ir/hy/news/world-i64840-ՄԱԿ_ը_չի_հաստատում_Աբուբաքր_Ալ_Բաղդադիի_սպանվելու_լուրը
ՄԱԿ-ը հայտարարել է որ չի հաստատում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ ԱբուԲաքր Ալ Բաղդադիի սպանվելու լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 07:34 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը չի հաստատում Աբուբաքր Ալ-Բաղդադիի սպանվելու լուրը

ՄԱԿ-ը հայտարարել է որ չի հաստատում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ ԱբուԲաքր Ալ Բաղդադիի սպանվելու լուրը:

Սպուտնիկ լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դոժարիկն ասել է.-«Կազմակերպությունը չի հաստատում Ռուսաստանի օդային հարձակումների հետևանքով Սիրիայում Աբուբաքր Ալ-Բաղդադիի սպանվելու լուրը»:

ՄԱԿ-ի խոսնակն ասել է.-«Մեր տեղեկությունները սահամանփակվում են հենց ԶԼՄ-ներում հրապարակված լուրերով և մենք այդ լուրը չենք հաստատում»:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ մայիսի 28-ին, Ռուսաստանի կործանիչների հարձակման հետևանքով, Սիրիայի  Ռաքքա քաղաքում սպանվել է ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին: 
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի օդուժի կողմից ԻԼԻՊ-ի հավաքատեղիի վրա իրականացված հարձակման հետևանքով Ռաքքայում սպանվել են 330 ահաբեկիչներ  այդ թվում` ԻԼԻՊ-ի պարագլուխ Ալ-Բաղդադին: