ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի սենսացիոն հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i64918-ՄԱԿ_ի_Գլխավոր_քարտուղարի_սենսացիոն_հայտարարությունը
Թեև վաղուց էր պարզ, թե որ պետություններն են կանգնած Սիրիայի դեմ պատերազմի ետևում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունիս 18, 2017 06:18 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի սենսացիոն հայտարարությունը

Թեև վաղուց էր պարզ, թե որ պետություններն են կանգնած Սիրիայի դեմ պատերազմի ետևում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտրեշը, ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է, որ Իսրայելը աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում:

«Իսրայելը հովանավորում է Սիրիայում ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Ալ-Նուսրա ճակատին,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Բռնագրավված Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զեկույցի համաձայն, Իսրայելը զենք ու այլ տեսակի օգնություններ է առաքում ահաբեկչական խմբերին Սիրիայում»:

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը 1974 թվականից տեղակայված են Գոլանի բարձունքներում:

Հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մինչ այժմ Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին օգնություն հասցնելու 16 դեպք են գրանցել: Ավելի վաղ սիրական ուժերը տեղեկացրել էին Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին զինամթերքի և նույնիսկ բժշկական օգնությունների մասին: 

Անտոնիո Գուտրեշն Իսրայելի պաշտոնյաներին կոչ է արել կրակ չբացել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ուղղությամբ:

Իսրայելի սիոնիստական վարչակարգն եթե այդպես չվարվեր, կնշանակեր դավաճանել է ինքն իրեն:

Nt.am