Կուբան պատրաստ է դիմագրավել Սպիտակ տան առաջացրած լարվածությանը
https://parstoday.ir/hy/news/world-i64974-Կուբան_պատրաստ_է_դիմագրավել_Սպիտակ_տան_առաջացրած_լարվածությանը
ՄԱԿ-ում Կուբայի ներկայացուցչության անդամը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիմագրավել Սպիտակ տան լարվածություն առաջացնող քաղաքականությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 18, 2017 19:52 Asia/Tehran
  • Կուբան պատրաստ է դիմագրավել Սպիտակ տան առաջացրած լարվածությանը

ՄԱԿ-ում Կուբայի ներկայացուցչության անդամը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիմագրավել Սպիտակ տան լարվածություն առաջացնող քաղաքականությանը:

Անա Սիլվիա Ռոդրիգեզն ասել է․«Կուբայի դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ձախողման է դատապարտված»:

Նա նշել է, որ Կուբայի ժողովուրդը չի ենթարկվելու ԱՄՆ-ի կամայականություններին:

Ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամբողջապես չեղարկում է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ձևավորված Կուբայի հետ հարաբերությունների բարելավման նախագիծը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ առաջիկայում փոփոխություններ կլինեն ԱՄՆ-Կուբա հարաբերություններում:

Ամերիկացի հանրապետական և դեմոկրատական օրենսդիրները քննադատել են Թրամփի քաղաքականությունը Կուբայի դեմ: