Աշխարհում կան միլիոնավոր փախստականներ
https://parstoday.ir/hy/news/world-i65046-Աշխարհում_կան_միլիոնավոր_փախստականներ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդմամբ՝ մինչև 2016 թվականի վերջերը աշխարհում 65 միլիոն 600 հազար հոգի հայտնվել են փախստականի կարգավիճակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 13:22 Asia/Tehran
  • Աշխարհում կան միլիոնավոր փախստականներ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդմամբ՝ մինչև 2016 թվականի վերջերը աշխարհում 65 միլիոն 600 հազար հոգի հայտնվել են փախստականի կարգավիճակում:

Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդման՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ճգնաժամում հայտնված երկրներում, ինչպես օրինակ՝ Հարավային Սուդանում պատերազմի ու բռնության  հետևանքով ահռելի թվով մարդիկ անօթևան են դարձել:

Հաղորդագրությունում նշված է, որ 2015 թվականից ի վեր 300 հազար հոգի անօթևան են դարձել:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Ֆիլիպո Գրանդին հայտարարել է, որ սա փախստականների վիճակագրական ամենաբարձր թիվն է համարվում:

Գրանդին ավելացրել է.«Այս աննախադեպ աճը ցույց է տալիս, որ մինչև 2016 թվականի վերջը, աշխարհում անօթևան է դարձել յուրաքանչյուր 113-րդ մարդը: Փախստականների կեսը չեն բոլորել 18 տարեկանը»: