Լեհաստանի և Լիտվայի սահմաններում մեկնարկել է ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունը
Լեհաստանի և Լիտվայի սահմաններում ամերիկացի և բրիտանացի զինծառայողների մասնակցությամբ սկսվել է ՆԱՏՕ-ի առաջին լայնամասշտաբ ու ամբողջական զորավարժությունը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ուղղաթիռներն ու բրիտանական ինքնաթիռներն անցած երկու օրերի ընթացքում մասնակցել են այդ զորավարժությանը: Լեհաստանից, Լիտվայից և Խորվաթիայից ևս զինվորներ են միացել ամերիկացի ու բրիտանացի զինծառայողներին:
Զորավարժությունն ընթանում է «Սուվալկի միջանցք» կոչվող տարածքում: ՆԱՏՕ-ն համոզված է, որ եթե Ռուսաստանը գրավի այդ տարածքը, փաստորեն կխզվի Էստոնիայի , Լատվիայի և Լիտվայի կապը:
ՆԱՏՕ-ի պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը պատրաստվում է սեպտեմբեր ամսին լայնամասշտաբ զորավարժություն անցկացնել Բելառուսում՝ հավանաբար 100 հազար զինվորների մասնակցությամբ:
Ներկայումս ավելի քան 4500 զինծառայողներ են տեղակայվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում: