Լոնդոնի բնակիչները զորակցել են աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակումներից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/world-i65190-Լոնդոնի_բնակիչները_զորակցել_են_աղոթարարների_դեմ_ահաբեկչական_հարձակումներից_տուժածներին
Լոնդոնի հարյուրավոր բնակիչներ հավաքվելով մայրաքաղաքի «Ֆինզբերի» այգու դիմացի մզկիթի մոտ, զորակցել են աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակումներից տուժածներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2017 13:08 Asia/Tehran
  • Լոնդոնի բնակիչները զորակցել են աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակումներից տուժածներին

Լոնդոնի հարյուրավոր բնակիչներ հավաքվելով մայրաքաղաքի «Ֆինզբերի» այգու դիմացի մզկիթի մոտ, զորակցել են աղոթարարների դեմ ահաբեկչական հարձակումներից տուժածներին:

Երեքշաբթի օրը կայացած համահավաքի մասնակիցները մոմեր են վառել , ծաղիկներ են տեղադրել և «Մենք ձեր կողքին ենք» գրությամբ պաստառներ կրելով, իրենց զորակցությունն են հայտնել հարձակումներից տուժածներին: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քուրբինն այդ երկրի Պահպանողական կառավարությանն է մեղադրել հասարակությունում ատելության տարածման  մեջ, հայտարարելով.«Պահպանողականների քաղաքականության հետևանքով , հասարակության տարբեր խավերի միջև խորը ճեղքվածք է առաջացել , որը ենթահող է պատրաստել ահաբեկչական հարձակումների համար»:

«Ֆինզբերի» մզկիթի պաշտոնյաներից Մոհամմեդ Քազբարն ասել է, որ ահաբեկչական ոչ մի քայլ չի կարող անջրպետ առաջացնել մուսուլմանների միջև: