Մակրոն. Ասադի պաշտոնազրկումն այլևս գերակայություն չէ
https://parstoday.ir/hy/news/world-i65258-Մակրոն._Ասադի_պաշտոնազրկումն_այլևս_գերակայություն_չէ
Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելը Ֆրանսիայի դիտանկյունից Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար որևէ նշանակություն չունի: «Այսօր գերակա հարցը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարն է». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 02:58 Asia/Tehran
  • Մակրոն. Ասադի պաշտոնազրկումն այլևս գերակայություն չէ

Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելը Ֆրանսիայի դիտանկյունից Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար որևէ նշանակություն չունի: «Այսօր գերակա հարցը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարն է». ասել է նա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն` Էմմանուել Մակրոնը հավելել է. «Ասադի պաշտոնազրկումն այլևս նախապայման չի համարվում, քանի որ նրա համար օրինական այլընտրանք գոյություն չունի»:

«Որևէ բան ահաբեկիչների դեմ պայքարից առավել կարևոր չի կարող լինել և այս բնագավառում անհրաժեշտ է բոլոր կողմերի, հատկապես Ռուսաստանի համագործակցությունը»,-ընդգծել է Մակրոնը:

Նա նշել է, որ  իր մյուս գերակայությունը Սիրիայի մասնատման կանխումն է: Մակրոնի խոսքերով. «Սիրիայի ճգնաժամի համար անհրաժեշտ է մշակել քաղաքական ու դիվանագիտական ուղեքարտեզ»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին նույնպես ավելի վաղ հայտարարել էր, որ Բաշար Ասադի պաշտոնազրկումն այլևս Սիրիայում ԱՄՆ-ի գերակայությունը չի համարվում: