Հունիս 22, 2017 09:15 Asia/Tehran
  • Հյս. Կորեան որոշ պայմանների դիմաց կարող է բանակցություններ սկսել իր միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցման շուրջ

Հյուսիսային Կորեան հնարավոր է համարում միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցումը, հայտնել է Հնդկաստանում ԿԺԴՀ դեսպան Կե Չխուն Յոնը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:

Նրա խոսքով, Հյս. Կորեան որոշ պայմաններում կարող է սկսել բանակցություններ՝ իր միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցման վերաբերյալ։ Նման պայմաններից մեկը, ըստ դեսպանի, ԱՄՆ մեծամասշտաբ զորավարժությունների լիովին դադարեցումն է։

«Եկեք քննարկենք, թե ինչպես խաղաղ ճանապարհով կարող ենք լուծել կորեական խնդիրը»,- հայտնել է Յոնը հնդկական հեռուստաալիքներից մեկի եթերում։

Tert.am

 

Պիտակ