Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող
https://parstoday.ir/hy/news/world-i65316-Թուրքիան_իր_քաղաքականությամբ_հեռանում_է_Եվրամիությունից._ԵԽ_զեկուցող
Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ի թուրքական ծառայությանն ասել է Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 12:38 Asia/Tehran
  • Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող

Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ի թուրքական ծառայությանն ասել է Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:

Նա ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցել ավելի շատ ցանկանում է ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ժողովուրդը: «Թուրքիայի անդամակցության գործընթացը մինչ օրս ամենախնդրահարույցներից է: Թուրքիան պետք է մնա որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն այդ երկրի կառավարության քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է Եվրամիությանը, այլ հեռացնում է կառույցից: Եվ այս քաղաքականությունը պետք է ունենա իր հետևանքները»,- ասել է Փիրին:

lratvakan.am/