Թուրքիան հակադարձել է Կատարում ռազմական ներկայության վերաբերյալ ՊԾՀԽ-ի պահանջին
Թուրքիայի պաշտպանության նախարարը «երկկողմ գործերին միջամտություն» է որակել Կատարում հիմնվող թուրքական ռազմաբազան փակելու վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների պահանջը:
«Ֆարս» գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքը քննադատել է Կատարում իր երկրի ռազմաբազայի նկատմամբ ՊԾՀԽ-ի անդամ երկրների ընդունած դիրքորոշումն, ասելով.«Անկարան փորձում է արաբական երկրների և Կատարի միջև ծագած ճգնաժամը կարգավորել բանակցության միջոցով : Ի դեպ հաշվի առնելով խորհրդի ներկայացրած պահանջը, Թուրքիան Կատարում ռազմաբազայի հարցի վերանայման ոչ մի ծրագիր չունի»:
Կատարի հետ հարաբերությունները վերականգնելու համար ՊԾՀԽ-ի ներկայացրած պահանջների փաթեթի մեջ է ընդգրկվում Կատարում Թուրքիայի ռազմաբազայի փակումը: