Թուրքիայում 56 փաստաբանների դեմ խափանման միջոց է ընդունվել կալանքը
https://parstoday.ir/hy/news/world-i65420-Թուրքիայում_56_փաստաբանների_դեմ_խափանման_միջոց_է_ընդունվել_կալանքը
Ֆաթոլլահ Գյուլենի խմբին անդամակցելու մեղադրանքով Ստամբուլ քաղաքի հանրապետական դատախազի կողմից 56 փաստաբանների դեմ որպես խափանման միջոց ընդունվեց կալանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 02:57 Asia/Tehran
  • Թուրքիայում 56 փաստաբանների դեմ խափանման միջոց է ընդունվել կալանքը

Ֆաթոլլահ Գյուլենի խմբին անդամակցելու մեղադրանքով Ստամբուլ քաղաքի հանրապետական դատախազի կողմից 56 փաստաբանների դեմ որպես խափանման միջոց ընդունվեց կալանքը:

«Փարս Թուդեյ»-ը հղում կատարելով ԻՌՆԱ-ին հաղորդել է, որ ավելի վաղ այդ մեղադրյալների դեմ հետախուզում էր հայտարարվել, սակայն նրանց գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով Գյուլենի խմբի գործին վերահասու դատական շրջանակները նրանց դեմ խափանման միջոցն ուրբաթ օրը փոխեցին կալանքի:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հիշյալ անձանց ահաբեկչական զինված խմբի անդամակցելու մեղադրանք է առաջադրվել:

Ստամբուլի դատախազության մի պաշտոնյա հայտարարել է, որ փաստաբաններն օգտվել են գաղտնի ու թաքուն կապի համար «Բայլուք» համակարգչային ծրագրից, որը պատկանում է Գյուլենի խմբին:

Ստամբուլի գլխավոր դատախազն անցած չորեքշաբթի օրը Գյուլենի խմբի անդամների դեմ հետաքննության շրջանակներում 189 փաստաբանների կալանավորման վճիռ արձակեց:

Թուրքիայի արդարադատության նախարարը մեկ ամիս առաջ Գյուլենի խմբի հետ կապի մեջ գտնվող անձանց թիվը 150 հազար հոգի հայտարարեց և ասաց, որ նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով դերակատարություն են ունեցել անցած տարվա հուլիսի 15-ի հեղաշրջման գործում: