Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i65526-Ստրասբուրգում_մեկնարկում_է_ԵԽԽՎ_ամառային_նստաշրջանը
Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Մինչեւ հունիսի 30-ը նախանշված նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպան եւ միգրանտները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 05:29 Asia/Tehran
  • Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Մինչեւ հունիսի 30-ը նախանշված նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպան եւ միգրանտները:

Ներկայացվելու է չորս զեկույց. միգրացիոն ճգնաժամին մարդասիրական եւ քաղաքական պատասխանը, փախստականների տարանցմանը Եվրոպայի պատասխանից հետո մարդու իրավունքների հետ կապված իրադրության համար հետեւանքները, միգրացիոն՝ որպես Եվրոպայի զարգացման հնարավորություն, կրիտիկական ճնշման ժամանակաշրջանում փախստականների ինտեգրումը:

Քննարկվելու են նաեւ ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետեւելուն, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսմանը եւ կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությանը նվիրված հարցեր: Նախատեսվում են նաեւ քննարկումներ՝ նվիրված Բելառուսի իրադրությանը եւ լրագրողների ու լրատվամիջոցների անկախության ճնշումներին:

News.am