Եգիպտոսի Ալեքսանդրիայում ձերբակալվել են վեց կասկածյալներ
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով, տեղեկացրել է Ալեքսանդրիայում մի եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման կամզակերպման մեջ մեղադրվող վեց կասկածյալների ձերբակալության մասին:
«Անվտանգության աշխատակիցներն ահաբեկիչներին ձերբակալել են Ալեքսանդրիայի նահանգի Ալ-Ավայեդ շրջանում». նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ «Reuters» գործակալության հաղորդման, Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվածները նպատակ ունեին հարձակվել Ալեքսանդրիա նահանգի մի եկեղեցու վրա: Անվտանգության ուժերն ահաբեկիչները թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են երկու պայթուցիկ գոտիներ և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:
Եգիպտոսում երկու եկեղեցու դեմ հարձակումներից հետո, կառավարությունը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել:
Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների դեմ մահապարտական ու զինյալ հարձակումների շարանը սկսվել է անցյալ դետեմբերից: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձել է հարձակումների պատասխանատվությունը: