ԱՄՆ-ն մասնակից է եղել Եմենում կալանավորների կտտանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i65608-ԱՄՆ_ն_մասնակից_է_եղել_Եմենում_կալանավորների_կտտանքներին
Ամերիկացի երկու սենատորներ պահանջել են հետաքննություն անցկացնել Եմենում գտնվող Էմիրությունների գաղտնի կալանավայրերում բանտարկյալների դեմ գործադրված կտտանքներին այդ երկրի մասնակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 02:43 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն մասնակից է եղել Եմենում կալանավորների կտտանքներին

Ամերիկացի երկու սենատորներ պահանջել են հետաքննություն անցկացնել Եմենում գտնվող Էմիրությունների գաղտնի կալանավայրերում բանտարկյալների դեմ գործադրված կտտանքներին այդ երկրի մասնակցության մասին:

«CNN Politics» լրատվական կայքէջի հաղորդման համաձայն` սենատորներն ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսին հղած նամակում պահանջել են ամենասեղմ ժամկետներում այդ կալանավայրերում տիրող վիճակի, ինչպես նաև գործադրված կտտանքներին ամերիկացի զորայինների հավանական մասնակցության մասին զեկույց ներկայացնել:

 ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ Ջեֆ Դեյվիսն արձագանքելով  նամակին, մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների համատեղ գաղտնի առաքելությունների մասին տեղեկությունները չեն կարող բացահայտվել և այս գործի դեպքում էլ բացառություն չի լինելու:

Համաձայն այս հաղորդման` Էմիրություններն ու նրա եմենցի դաշնակիցները 18 գաղտնի կալանավայրեր ունեն Եմենում և հավանաբար ամերիկացի զորայինները մասնակից են եղել այդ կալանավայրերում բանտարկյալների դեմ գործադրված կտտանքներին:

Մեծ թվով հանրահայտ իրավաբանների ու փաստաբանների ընդգծմամբ, ԱՄՆ-ն համարվում է աշխարհում մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողը: