Եվրախորհուրդը հետևում է Թուրքիայում տիրող իրավիճակին
https://parstoday.ir/hy/news/world-i65698-Եվրախորհուրդը_հետևում_է_Թուրքիայում_տիրող_իրավիճակին
Եվրախորհրդի քարտուղարը հայտարարել է, որ հետևում է Թուրքիայի զարգացումներին և անհաջող հեղաշրջման հետևանքով ձերբակալվածների ու պաշտոնից ազատվածների հարցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 08:06 Asia/Tehran
  • Եվրախորհուրդը հետևում է Թուրքիայում տիրող իրավիճակին

Եվրախորհրդի քարտուղարը հայտարարել է, որ հետևում է Թուրքիայի զարգացումներին և անհաջող հեղաշրջման հետևանքով ձերբակալվածների ու պաշտոնից ազատվածների հարցին:

Թուրքական «TRT» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում խորհրդի գլխավոր քարտուղար՝ Թորբյորն Յագլանդն ասել է.«Անկարայի պաշտոնատարների հետ բանակցությունից հետո կյանքի կոչվեց Թուրքիայի զարգացումներին և անհաջող հեղաշրջման հետևանքով ձերբակալվածների ու պաշտոնից հեռացվածների հարցի քննչական հանձնաժողովը»:

Յագլանդը նշել է, որ հանձնաժողովը հետևելու է Թուրքիայում երկարարժամկետ ձերբակալությունների հարցին և Եվրամիության կառույցներին ներկայացված լրագրողների խնդրին:

Յագլանդը կարևորել է Թուրքիայի համագործակցությունը եվրոպական կազմակերպությունների հետ այդ երկրի խնդիրներին հետևելու համար: