Եվրախորհուրդը հետևում է Թուրքիայում տիրող իրավիճակին
Եվրախորհրդի քարտուղարը հայտարարել է, որ հետևում է Թուրքիայի զարգացումներին և անհաջող հեղաշրջման հետևանքով ձերբակալվածների ու պաշտոնից ազատվածների հարցին:
Թուրքական «TRT» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում խորհրդի գլխավոր քարտուղար՝ Թորբյորն Յագլանդն ասել է.«Անկարայի պաշտոնատարների հետ բանակցությունից հետո կյանքի կոչվեց Թուրքիայի զարգացումներին և անհաջող հեղաշրջման հետևանքով ձերբակալվածների ու պաշտոնից հեռացվածների հարցի քննչական հանձնաժողովը»:
Յագլանդը նշել է, որ հանձնաժողովը հետևելու է Թուրքիայում երկարարժամկետ ձերբակալությունների հարցին և Եվրամիության կառույցներին ներկայացված լրագրողների խնդրին:
Յագլանդը կարևորել է Թուրքիայի համագործակցությունը եվրոպական կազմակերպությունների հետ այդ երկրի խնդիրներին հետևելու համար: