Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ծովում
Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ավտրալական տարածքային ջրերում, ինչի մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն 33 հազար ամերիկացի եւ ավստրալացի զինվորականներ: Վարժանքները տեղի կունենան Ավստրալիայի տարածքային ջրերում եւ կշարունակվեն մեկ ամիս: Դրանք ներառում են ինչպես ծովային, այնպես Էլ օդային գործողություններ:
ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրմանատարության ղեկավար Հարրի Հարիսի խոսքով՝ վարժանքներն անցկացվում են Հարավչինական ծովում վիճահարույց կղզիների շուրջ հակամարտության սաստկացման երկյուղների ֆոնին:
«Ես գոհ եմ այն ազդանշանից, որն այս վարժանքներն ուղարկում են մեր բարեկամներին, դաշնակիցներին, գործընկերներին եւ հնարավոր հակառակորդներին»,-ասել Է Հարիսը:
orer.am/