Հունիս 29, 2017 17:37 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից

ԿԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից, որն անհրաժեշտ է երկրի ինքնիշխանության և ԱՄՆ-ի սպառնալիքից իր ժողովրդի գոյության իրավունքի պաշտպանության համար,  հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ТАСС-ը:

 

Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը «մտադիր է ուժով ոչնչացնել ԿԺԴՀ-ն, ռազմական գերակշռություն ստանալ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և իրականացնել համաշխարհային տիրապետության հասնելու իր երազանիքը»:

«Ով ինչ էլ որ ասի, ինչ պատժամիջոցներ, ճնշումներ և ռազմական հարձակումներ էլ որ հետևեն, մենք հետ չենք կանգնի միջուկային ուժերի ստեղծումից, որոնք կոչված են պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և ժողովրդի գոյության իրավունքը», - ասել է հյուսիսկորեացի դիվանագետը:

aysor.am/

Պիտակ