Թուրքիայի ոստիկանության ուժերը կալանավորել են արտասահմանցի փախստականների
https://parstoday.ir/hy/news/world-i66012-Թուրքիայի_ոստիկանության_ուժերը_կալանավորել_են_արտասահմանցի_փախստականների
Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ այդ երկրի ոստիկանության ուժերի աշխատակիցները վերջին երկու օրերի ընթացքում կալանավորել են Թուրքիայի տարածքով Եվրոպա անցնելու փորձ կատարած 168 արտասահմանցի փախստականների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 13:26 Asia/Tehran
  • Թուրքիայի ոստիկանության ուժերը կալանավորել են արտասահմանցի փախստականների

Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ այդ երկրի ոստիկանության ուժերի աշխատակիցները վերջին երկու օրերի ընթացքում կալանավորել են Թուրքիայի տարածքով Եվրոպա անցնելու փորձ կատարած 168 արտասահմանցի փախստականների:

Թուրքիայի ոստիկանությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ այդ երկրի ծովային պահակագունդը կալանավորել է առնվազն 45 փախստականների, որոնք նպատակ են ունեցել Թուրքիայի արևմուտքում գտվող Բալիքսիր նահանգի Այվալիք քաղաքից փչովի նավակների միջոցով անօրինական կերպով Հունաստանի Մեյդլի կղզի մեկնել:

Համաձայն այդ հաղորդման` խմբում եղել են Սիրիայի քաղաքացի 24 կին, 20 երեխա ու մեկ տղամարդ:

Ըստ այս հաղորդման, Թուրքիայի Էդիրնե նահանգի սահմանապահ ուժերն այդ նահանգի Իփսալա քաղաքում իրականացված գործողության ընթացքում կալանավորել են 123 արտասահմանցիների, որոնք փորձել են  անօրինական ճանապարհով անցնել Եվրոպա:

Փախստականները Պակիստանի, Աֆղանստանի ու Բանգլադեշի քաղաքացիներ են և օրինական փուլերն ավարտվելուց հետո հանձնվել են Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրնե նահանգի միգրացիայի վարչությանը: