«Twitter»-ում սաուդցիների ոճրագործության դեմ պայքարին ուղղված տեղեկատվական արշավ է սկսվել
Եմենի քաղաքների դեմ սաուդցիների ոտնձգությունների շարունակվելու հետ մեկտեղ սոցիալական կայքերի օգտատերերը «Twitter»-ում ձևավորել են «Եմենում սաուդցիների ոճրագործությունների դեմ պայքար» տեղեկատվական արշավը:
ԻՌՆԱ գործակլության հաղորդմամբ՝ «Twitter»-ի հարյուրավոր օգտատերերի արշավը պահանջում է միջազգային դատական ու իրավական շրջանակներին անտարբեր չլինել Եմենում Ալե-Սաուդական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս հայտարարել է, որ Եմենում խոլերայի պատճառով մահացել է ավելի քան 900 հոգի:
2015 թվականի մարտից ի վեր սաուդական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ և ՄԱԿ-ի լռության պայմաններում ավիահարձակումներ է սկսել Եմենի դեմ՝ այդ երկրի վտարանդի նախագահ Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու պատճառաբանությամբ: