Հուլիս 03, 2017 11:58 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ աշխարհի ցանկացած կետ կարող է հրթիռային հարձակման թիրախ դարձնել

Բանակի օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր երկրի հրթիռները կարող են թիրախ դարձնել աշխարհի ցանկացած կետ:

Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել է, որ բարձր արագության պատճառով հնարավոր չէ հետախուզել իր երկրի հրթիռներին:

Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի թշնամական ու ոտնձգողական քաղաքականությունների հետևանքով, Կորեական թերակղզում իրավիճակը լարված է: 

Վաշինգտոնն ու Սեուլը Հյուսիսային Կորեայից պահանջում են վերջ դնել միջուկային ու հրթիռային գործունեությանը: Սակայն Փխենյանը հայտարարել է, որ քանի դեռ ամերիկացի բանակայինները ներկա են Հարավային Կորեայում և շարունակվում են իր երկրի դեմ սպառնալիքները, Հյուսիսային Կորեան կշարունակի իր հրթիռային ու միջուկային գործունեությունը:

Պիտակ