ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի
https://parstoday.ir/hy/news/world-i66444-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_Հյուսիսային_Կորեայի_հարցով_արտակարգ_նիստ_կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 5-ին արտակարգ նիստ կգումարի՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկման հետ, փոխանցում է AFP-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 09:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն Հյուսիսային Կորեայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 5-ին արտակարգ նիստ կգումարի՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկման հետ, փոխանցում է AFP-ն։

Հաստատելով, որ Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան անհապաղ նիստ անցկացնելու հարցում են ներկայացրել, որը նախատեսվում է անցկացնել հուլիսի 5-ի երեկոյան։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է Hwasong-14 հրթիռի արձակմանը, որը, փորձագետների կարծիքով, կարող է Ալյասկա հասնել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է հրթիռի արձակումը՝ նշելով, որ այն իրադրության վտանգավոր սրման կարող է հանգեցնել։

 News.am