Գերմանիան ինքնասպանություն է գործում. Էրդողան
Հուլիս 06, 2017 07:08 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է գերմանական կառավարության որոշումը՝ իրեն «G20»-ի գագաթաժողովի ժամանակ հայրենակիցների առաջ ելույթ ունենալ արգելելու մասին: Այս մասին նա հայտնել է «Die Zeit» թերթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Գերմանիան ինքնասպանություն է գործում: ԳԴՀ-ն պետք է ուղղի այդ սխալը»,- նշել է թուրք նախագահը:
Էրդողանը նաև հաղորդել է, որ գերմանական լրատվամիջոցները քարոզ են իրականացնում իր երկիրը սևացնելու համար և աջակցում են ահաբեկիչներին: Նախագահի կարծիքով՝ արմատականների հետ համագործակցության օրինակներից մեկը Բեռլինի՝ Անկարային 2016 թվականի ամռանը տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի կասկածյալներին հանձնելը մերժելն է:
operativ.am/
Պիտակ