Պահանջվել է առկախել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
ԵԽ պատգմավորները պահանջ են ներկայացրել առկախել ԵՄ-ին Թուրքիայի ադամակցության բանակցությունները:
Ռոյտերսի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, կարևորելով Անկրակայի հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցություններն առկախելու անհրաժեշտությունը ԵԽ պատգամավորները հայտարարել են.«Թուրքիայում ընդդիմադիրներին ճնշելու հարցով Էրդողանի քայլերը վկայում են, որ այդ երկիրը չի հարգում ԵՄ ժողովրդավարական չափանիշները»:
Ակնկալվում է, որ հիգշաբթի օրը Թուրքիայի անդամակցության հարցով անցկացվելիք քվեարկության ընթացքում բանակցությունների կասեցման կողմնակիցները հաղթանակ տանեն:
ԵՄ ընդլայնման կոմիսար Յուհասն Հանը ԵԽ պատգամավորներին ասել է. «Քանի դեռ Թուրքիան չի հարգում քաղաքական ազատություների հարգման մասին ԵՄ-ի պահանջները, բանակցությունները առաջընթաց չեն ունենալու»: