Մյանմայում ավելի քան 80 հազար մուսուլման երեխաներ տառապում են թերսնումից
Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հայտարարել է, որ Մյանմայի արևմուտքում ավելի քան 80 հազար մուսուլման երեխաներ տառապում են թերսնումից:
Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ եկող տարիներին Ռախին նահանգում հինգ տարին չբոլորած 80 հազար 500 երեխաներ թերսնման հետևանքով առաջացած խնդիրների բուժման կարիք կունենան:
Ռախին նահանգում են ապրում Ռոհինգյա ցեղի մուսուլմանները: 1948 թվականին Մյանմայի անկախությունից ի վեր, ծայրահեղական բուդիստները և այդ երկրի բանակայինները կազմակերպված ու նպատակաուղղված կերպով հալածում են մուսուլմաններին:
Անգ Սան Սոչիի կառավարությունը ՄԱԿ-ի փաստահավաք խմբին չի թույլատրում այցելել Ռախին նահանգը և երկրների մյուս շրջանները:
2016 թվականի հոկտեմբերից մինչ այսօր, բուդդիստ ծայրահեղականների և Մյանմայի բանակայինների իրականացրած հարձակումների հետևանքով սպանվել են Ռոհինգյա ցեղի շուրջ 1000 մուսուլմաններ և ավելի քան 90 հազարը անօթևան են դարձել: