G20-ի ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի առաջին պաշտոնական նստաշրջանը
https://parstoday.ir/hy/news/world-i66666-g20_ի_ղեկավարներն_սկսել_են_գագաթնաժողովի_առաջին_պաշտոնական_նստաշրջանը
Քսանի խմբի տասներկուերորդ գագաթնաժողովը պաշտոնապես մեկնարկել Է: Ղեկավարները հավաքվել են առաջին աշխատանքային նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2017 16:14 Asia/Tehran
  • G20-ի ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի առաջին պաշտոնական նստաշրջանը

Քսանի խմբի տասներկուերորդ գագաթնաժողովը պաշտոնապես մեկնարկել Է: Ղեկավարները հավաքվել են առաջին աշխատանքային նիստին:

Ներածական  խոսքով գագաթնաժողովի  մասնակիցներին Է  դիմել Գերմանիայի  կանցլեր  Անգելա  Մերկելը:

Այնուհետեւ հանդիպումը  շարունակվել Է մամուլի համար փակ ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նստաշրջանն սկսվելուց առաջ «քսանյակի» պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն անցկացրել են ոչ պաշտոնական բանավեճ: Քանի որ այն վերաբերում Էր քաղաքական հարցերին, ապա պաշտոնապես այն չի մտել G20-ի պաշտոնական օրակարգ: Սպասելով գագաթնաժողովի նիստն սկսվելուն՝ տարբեր երկրների ղեկավարները շարունակել են միմյանց հետ հաղորդակցվել «ոտքի վրա»: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը զրուցել Է Գերմանիայի կանցլերի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Քսանի խմբում ՌԴ-ի նախագահի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը, գագաթնաժողովի առաջին պաշտոնական նստաշրջանն ավանդաբար նվիրված Է համաժողովի օրակարգի հարցերին՝ գլոբալ տնտեսությանը եւ ֆինանսներին, ինչպես նաեւ առեւտրին: Նրա խոսքով՝ այդ նիստում կքննարկվեն կայուն հավասարակշռված տնտեսական աճի աջակցման թեմաները: Լուկաշը հիշեցրել Է, որ այս տարի Գերմանիայի նախագահության գերակայություններից մեկը գլոբալացման, առեւտրի խնդիրներն են: Մասնավորապես, Մերկելն այս տարվա հիմնական գերակայությունների թվում նշել Է լուրջ բանավեճը համաշխարհային առեւտրի բնագավառում հովանավորության խնդրի շուրջը:

Լուկաշը ենթադրել Է, որ Պուտինն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա այս նստաշրջանում: Նրա խոսքով՝  Ռուսաստանի պետության ղեկավարը երբեք բաց չի թողնում հնարավորությունն արտահայտվելու գլոբալ տնտեսության եւ ֆինանսների թեմատիկայի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am