Հուլիս 08, 2017 12:40 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան սպառնացել է հրթիռային հարձակում իրականացնել ԱՄՆ-ի դեմ

Հյուսիսային Կորեան սպառնացել է, որ ԱՄՆ-ի ճնշումները շարունակվելու դեպքում, հրթիռային հարձակում կիրականացնի այդ երկրի դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած G-20 խմբի գագաթաժողովի շրջանակում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«Վաշինգտոնը կշարունակի ավելացնել ճնշումները Հյուսիսային Կորեայի վրա»:

Շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ռազմական և քաղաքական ճնշումներ է գործադրում այդ երկրի վրա, Փխենյանը  շարունակելու է զարգացնել իր հրթիռային և միջուկային սպառազինական ծրագրերը: 

Հյուսիսային Կորեայի հաղորդագրության մեջ նշված է.-«ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով, Փխենյանը հրթիռային պատասխան կտա Վաշինգտոնին»:

Հարավային Կորեայի լրատվական գործակալություն «Յունհապ»-ը հաղորդել է, որ այդ երկիրը շուտով կիրականացնի միջուկային զենքի 6-րդ փորձարկումը:  

Պիտակ