Հուլիս 09, 2017 17:46 Asia/Tehran
  • Դադարեցվել է Չինաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությունը

Չինաստանի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Փխենյանի հետ ռազմական համագործակցության դադարեցումը կատարվել է ի նշան բողոքի Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումների դեմ:

Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ Հարավային Կորեայում ամերիկյան ԹԱԴ հրթիռային համակարգի տեղակայման և ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների պատճառով իրավիճակը լարված է Կորեական թերակղզում:

Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումների,  և Փխենյանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կիրառած նոր պատժամիջոցների շրջանակում, անցած փետրվարի 18-ին, Չինաստանը մինչև 2017 թ. ավարտը դադարեցրել է Հյուսիսային Կորեայից քարածխի ներկրումը:

Վերջերս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Չինաստանի պաշտոնատարներից խնդրել էր սահմանափակել Հյուսիսային Կորեայի տեղաշարժերը:

Պիտակ