Երեք հազար իտալացիներ դիտել են Իրանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը
https://parstoday.ir/hy/news/world-i66824-Երեք_հազար_իտալացիներ_դիտել_են_Իրանի_սիմֆոնիկ_նվագախմբի_ելույթը
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեծ գովեստների են արժանացել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի կատարումները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 09, 2017 18:40 Asia/Tehran
  • Երեք հազար իտալացիներ դիտել են Իրանի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեծ գովեստների են արժանացել Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի կատարումները:

Շաբաթ երեկոյան, ավելի քան երեք հազար իտալացիներ Հռոմի Մաորո Դե Անդրեայի դահլիճում մասնակցել են Թեհրանի և Իտալիայի Ռավեննայի սիմֆոնիկ նվագախմբերի ելույթին և բուռն ծափահարել են իրանցի արվեստագետներին:

Սա երկու երկրի նվագախմբերի երկրորդ կատարումն էր:

Երկու խմբերի առաջին համերգը կայացել է անցյալ շաբաթ, Թեհրանում իտալացի հանրահայտ խմբավար՝ Ռիկարդո Մոթիի ղեկավարությամբ:

Համերգը սկսվել է երկու երկրի ազգային հիմների կատարմամբ: Իրանի ազգային հիմնի շքեղ կատարումը մեծ ոգևորվածություն առաջացրեց իտալացի հանդիսատեսի մոտ:

Հռոմում Իրանի մշակութային կցորդի գրասենյակն անցյալ ամիսների ընթացքում կազմակերպել է Թեհրանում և Ռավեննայում մշակութային այս կարևոր իրադարձությունները:

Միջոցառմանը ներկա իտալացիները համերգի ավարտին ավելի քան 10 րոպե ծափահարել են իրանցի ու իտալացի արվեստագետներին: