Էրդողանի ընդդիմադիրների ծավալուն ցույց Ստամբուլում
Կիրակի օր Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում բողոքի ցույց են իրականացրել` նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունների դեմ :
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, «Արդարություն» կարգախոսով այդ ցույցը կազմակերպվել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ:
Անկարայից սկիզբ առած Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի և անդամների 450 կիլոմետրանոց բողոքի երթը, ավարտվեց 24 օր անց՝ Ստամբուլի «Մալ Թափե»-ի տարածքում:
Երթը կազմակերպվել էր Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից՝ Էնիս Բերբերօղլուի կալանավորման դեմ: Վերջինս պետական գաղտնիքներ բացահայտելու մեղադրանքով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
Քեմալ Քըլըչդարօղլուն կիրակի օրը Ստամբուլում կազմակերպված հանրահավաքում ընդգծելով, որ ժողովուրդն այդտեղ հավաքվել է արդարության բացակայության պատճառով, ասել է. «Թուրքիայի ժողովուրդը ոտքի է կանգնել` բռնահարվածներին, բանտում հայտնված պատգամավորներին ու կալանավորված լրագրողներին պաշտպանելու համար »:
Գյուլենի խմբին անդամակցելու և 2016 թվականի հուլիսի 16-ի ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով քաղաքացիների դեմ դատական հետախուզում հայտարարելն ու նրանց կալանավորելը սովորական երևույթն են դարձել Թուրքիայում: