Ինչի՞ց են պատրաստում աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադը
https://parstoday.ir/hy/news/world-i66862-Ինչի_ց_են_պատրաստում_աշխարհի_ամենաթանկարժեք_շոկոլադը
Շոկոլադի պատրաստման դանիացի վարպետը ցուցադրել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադի ստեղծման ընթացքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 04:14 Asia/Tehran
  • Ինչի՞ց են պատրաստում աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադը

Շոկոլադի պատրաստման դանիացի վարպետը ցուցադրել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադի ստեղծման ընթացքը։

UPI-ի փոխանցմամբ, Ֆրից Կնիպշիլդտը, որը հայտնի է որպես Վիլլի Վոնկա, պատրաստել է La Madeline au Truffe, որը վաճառվում է կես կիլոգրամի դիմաց 2600 դոլարով ու ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

La Madeline au Truffe-ի հիմնական բաղադրիչներից է համարվում ֆրանսիական հազվագյուտ Perigord տրյուֆելը։ Հենց այդ բաղադրիչի առկայությունն է բացատրում այդ կոնֆետների բարձր գինը։ Բաղադրության մեջ մտնում են սերուցք, շաքարավազ, տրյուֆելային կարագ ու վանիլին, այդ ամենը պատված է Valrhona 70 տոկոսանոց շոկոլադով ու վրան կակաոյի փոշի է ցանված։ Շոկոլադի յուրաքանչյուր մասնաբաժինը արտադրվում է առավելագույն զգուշությամբ։ Շոկոլադի յուրաքանչյուր կտորը փաթեթավորված արծաթե տուփի մեջ, վաճառվում է 250 դոլարով։

News.am