ՄԱԿ-ը Եվրոպա տարագրված երեխաների վիճակի բարելավման ուղեքարտեզ է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/world-i66932-ՄԱԿ_ը_Եվրոպա_տարագրված_երեխաների_վիճակի_բարելավման_ուղեքարտեզ_է_հրապարակել
ՄԱԿ-ին կից կառույցներն առանց ծնողների կամ խնամակալի Եվրոպա մեկնած միգրանտ ու տարագիր երեխաների պայմանների բարելավման ուղեքարտեղ ներկայացրեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2017 03:07 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Եվրոպա տարագրված երեխաների վիճակի բարելավման ուղեքարտեզ է հրապարակել

ՄԱԿ-ին կից կառույցներն առանց ծնողների կամ խնամակալի Եվրոպա մեկնած միգրանտ ու տարագիր երեխաների պայմանների բարելավման ուղեքարտեղ ներկայացրեցին:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն` կամակերպության ապաստանյալների գերագույն կոմիսարիայի գրասենյակի, Մանուկների պաշտպանության հիմնադրամի՝ ՅՈԻՆԻՍԵՖ-ի և Փրկության միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստված ուղեքարտեզն ընդգծում է այդ երեխաների ինքնությունը պարզելու և գրանցելու անհրաժեշտությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Դեյվիդ Մաքլոգլինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Միայնակ Եվրոպա մեկնող միգրանտ ու տարագիր երեխաները, նույնիսկ ապահով տեղ հասնելուց հետո, ներքաշվում են վտանգավոր ու անվստահելի ճանապարհների: Այս ուղեքարտեզը հնարավորություն է ստեղծում, որպեսզի այդ երեխաները եվրոպացի երեխաներին  հավասար խնամքի ու վստահության արժանանան»:

Ուսումնասիրությունների արդյունքները պարզում են, որ չնայած երեխաների պաշտպանության ոլորտում օրինական շրջանակի գոյությանը, շատ դեպքերում ծնողներից անջատված երեխաների շահերը բարդ ու միևնույն ժամանակ մեծ ծախսի նայող գործընթացների պատճառով անտեսվում են, ինչը վտանգում է այդ երեխաների առողջությունն ու ապագան: