Նավթի համաշխարհային գներն աճում են
https://parstoday.ir/hy/news/world-i670-Նավթի_համաշխարհային_գներն_աճում_են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 07:18 Asia/Tehran
  • Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,68 տոկոսով՝ հասնելով 29,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,96 տոկոսով՝ հասնելով 29,53 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: