Նավթի համաշխարհային գներն աճում են
Հունվար 22, 2016 10:48 Asia/Tehran
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,68 տոկոսով՝ հասնելով 29,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,96 տոկոսով՝ հասնելով 29,53 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Պիտակ