Չինաստանը բացում է իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան
https://parstoday.ir/hy/news/world-i67064-Չինաստանը_բացում_է_իր_սահմաններից_դուրս_առաջին_ռազմաբազան
Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 09:10 Asia/Tehran
  • Չինաստանը բացում է իր սահմաններից դուրս առաջին ռազմաբազան

Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում:

Ինչպես տեղեկացնում է   «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է ռուսական   «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես նշում են   դիտորդները,  Ջիբուդին  ստրատեգիական  կարևոր նշանակություն ունի: Ռազմաբազայի շինարարական աշխատանքները Չինաստանում մեկնարկել են դեռևս  2016 թվականին: Ռազմաբազայի գործունեությունն է լինելու չինական ռազմանավերին սպառազինությամբ օժտելը,  որոնք հումանիտար առաքելության և խաղաղության պահպանման նպատակով՝ Եմենի և Սոմալիի ափերին   նավարկություն են իրականացնում:

Երկու կողմերն էլ նշում են, որ ռազմաբազայի կառուցումը բխում է իրենց երկրների շահերից: Սակայն կողմերը դեռևս  հստակ չեն հայտնում, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի և կբացվի ռազմաբազան:

 Armenpress.am