Աշխարհի բնակչության 60 տոկոսը զրկված է մաքուր ըմպելի ջրից
https://parstoday.ir/hy/news/world-i67124-Աշխարհի_բնակչության_60_տոկոսը_զրկված_է_մաքուր_ըմպելի_ջրից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հայտարարել է, որ աշխարհի բնակչության շուրջ 60 տոկոսը հասանելիություն չունի ըմպելի առողջ ջրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 03:02 Asia/Tehran
  • Աշխարհի բնակչության 60 տոկոսը զրկված է մաքուր ըմպելի ջրից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հայտարարել է, որ աշխարհի բնակչության շուրջ 60 տոկոսը հասանելիություն չունի ըմպելի առողջ ջրին:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՀԿ-ն այդ զեկույցում անդամ երկրներին կոչ է արել աշխարհում մաքուր ջրի ապահովման ուղղությամբ առավել ջանք գործադրել:

«Աշխարհում մաքուր ջրին հասանելիությունը չպետք է աշխարհի ֆինանսապես բարեկեցիկ համարվող և կամ քաղաքային տարածքներում բնակվող բնակչության մի մասի մենաշնորհը լինի»․ասված է ԱՀԿ-ի զեկույցում:

Զեկույցում նաև նշված է, որ կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ այս պահին Աֆրիկայի հարավի բնակչության 15, իսկ Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում բնակվող մարդկանց շուրջ 76 տոկոսը զրկված է առողջապահության հետ կապված հնարավորություններից: