Աշխարհի բնակչության 60 տոկոսը զրկված է մաքուր ըմպելի ջրից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում հայտարարել է, որ աշխարհի բնակչության շուրջ 60 տոկոսը հասանելիություն չունի ըմպելի առողջ ջրին:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՀԿ-ն այդ զեկույցում անդամ երկրներին կոչ է արել աշխարհում մաքուր ջրի ապահովման ուղղությամբ առավել ջանք գործադրել:
«Աշխարհում մաքուր ջրին հասանելիությունը չպետք է աշխարհի ֆինանսապես բարեկեցիկ համարվող և կամ քաղաքային տարածքներում բնակվող բնակչության մի մասի մենաշնորհը լինի»․ասված է ԱՀԿ-ի զեկույցում:
Զեկույցում նաև նշված է, որ կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ այս պահին Աֆրիկայի հարավի բնակչության 15, իսկ Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում բնակվող մարդկանց շուրջ 76 տոկոսը զրկված է առողջապահության հետ կապված հնարավորություններից: