Թբիլիսիում կանցկացվի վրաց-ռուսական գործարար համաժողով
https://parstoday.ir/hy/news/world-i6739-Թբիլիսիում_կանցկացվի_վրաց_ռուսական_գործարար_համաժողով
Թբիլիսիում այս տարվա աշնանը պլանավորվում Է անցկացնել Վրաստանի եւ Ռուսաստանի բիզնես-հանրակցությունների ներկայացուցիչների հանդիպում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2016 09:05 Asia/Tehran
  • Թբիլիսիում կանցկացվի վրաց-ռուսական գործարար համաժողով

Թբիլիսիում այս տարվա աշնանը պլանավորվում Է անցկացնել Վրաստանի եւ Ռուսաստանի բիզնես-հանրակցությունների ներկայացուցիչների հանդիպում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Sputnik-ին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում Է գործարար շփումներին, քննարկվում Է Առեւտրական պալատների մակարդակով հանդիպումներ անցկացնելու հարցը: Դրանք կարող են տեղի ունենալ աշնանը Թբիլիսիում: Ես առայժմ չեն կարող ամսաթիվ նշել, ավելի ուշ, հավանաբար մի քանի ամսից, ավելի որոշակի կիմանանք… Ներկայում դրա վրա աշխատում են, նրանք շփվում են միմյանց հետ»,-ասել Է Աբաշիձեն:

Դիվանագետը նշել Է, որ Վրաստանը կարող Է հետաքրքիր լինել ռուսական բիզնեսի համար, քանի որ Վրաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի ռեժիմ Է գործում: