Զարիֆը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում ու զրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները:
ՄԱԿ-ի կայուն զարգացման նստաշրջանին մասնակցելու նպատակով անցած ուրբաթ օրը Նյու Յորք ուղևորված Զարիֆն այդ նստաշրջանին առընթեր երկկողմ հանդիպումներ է ունենալու այդ կազմակերպության և այլ երկրների պաշտոնատարների հետ:
Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում Զարիֆին ընկերակցում են ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալներ Աբբաս Էրաղչին և Մաջիդ Թախթ Ռավանչին:
Զարիֆն այսօր ԱՄՆ-ի «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» հետազոտական կենտրոնում ելույթ է ունենալու Միջին Արևելքի զարգացումների և միջազգային կարևոր հարցերի շուրջ և պատասխանելու է լրագրողների հարցերին: