Լատվիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Թուրան
Լատվիան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռայմոնդ Բեյոնիսը Ռիգայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկության` Լատվիայի նախագահը ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Վերջինս հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Լատվիա այցի շրջանակնում ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համատեղ հայտարարությունը և այլ համաձայնագրեր դրական ազդեցություն կունենան երկկողմ հարաբերությունների ընդլայնման վրա: Ըստ Վեյոնիսի` Ադրբեջանի և Լատվիայի միջև կան լավ պայմաններ տրանսպորտի ոլորտում համագործակցության, մասնավորապես` Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման համար:
Ankakh.com