ԻԼԻՊ-ի դպրոցներում Սաուդյան Արաբիայի դասագրքերով են սովորում
https://parstoday.ir/hy/news/world-i67768-ԻԼԻՊ_ի_դպրոցներում_Սաուդյան_Արաբիայի_դասագրքերով_են_սովորում
ԱՄՆ-ի կոնգրեսի պատգամավոր Թեդ Պոն բացահայտել է, որ ԻԼԻՊ-ի դպրոցներում սովորում են Սաուդյան Արաբիայի դասագրքերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 12:32 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի դպրոցներում Սաուդյան Արաբիայի դասագրքերով են սովորում

ԱՄՆ-ի կոնգրեսի պատգամավոր Թեդ Պոն բացահայտել է, որ ԻԼԻՊ-ի դպրոցներում սովորում են Սաուդյան Արաբիայի դասագրքերով:

Ալ-Ջազիրա հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի կոնգրեսի հակահաբեկչության և  միջուկային սպառազինության տարածման դեմ հանձնաժողովի նախագահ Թեդ Պոն հստակեցրել է.«ԱՄՆ-ի պետքարտուղարույանը չի հաջողել Սաուդյան Արաբիային համոզել միանալ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին»:

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչն ասելով, որ Սաուդյան Արաբիան միաժամանակ հանդես է գալիս ծայրահեղականության պաշտպանի և ընդդիմության դերում հստակեցրել է.«Կոնգրեսն ԱՄՆ-ի դաշնակից Արաբիային չանհանգստացելու նպատակով լռում է այդ հարցի նկատմամբ»:

Ամերիկացի այդ կոնգրեսականը  հստակեցրել է.«Սաուդյան Արաբիայի դասագրքերում ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարներն են պարունակում»: