Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին Թայվանի հետ ռազմական համագործակցություններն ընդլայնելու կապակցությամբ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թայվանի հետ ռազմական համագործակցություններն ընդլայնելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ներկայացված նախագիծը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լու Քանգը ասել է, որ ԱՄՆ-ի այդ որոշումը խախտում է միացյալ Չինաստանի սկզբունքը և կարող է խաթարել Պեկին-Վաշինգտոն հարաբերությունները:
ԱՄՆ-ի կոնգրեսին ներկայացրած տարեկան պաշտպանական օրինագծում ներառված է նաև Թայվանի հետ ռազմական համագործակցությունների ընդլայնման հոդվածը: Չինաստանը հակազդել է այդ օրինագծին և հայտարարել է, որ այդ օրինագծի վավերացումը խախտում է միասնական Չինաստան սկզբունքը:
Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի տարածքայի մասը և բազմաթիվ անգամներ ԱՄՆ-ի կոչ է արել չմիջամտել այդ տարածքի հարցում և հարգել Չինաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը:
Ի դեպ անցյալ շաբաթ Չինաստանի Liaoning ավիակիրը մուտք գործեց Թայվանին պատկանող ջրերը. Թայվանը խիստ հակադարձեց Չինաստանի այդ քայլին: