Լոնդոնում բողոքի ցույց է անցկացվել բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ
Հարյուրավոր քաղաքացիներ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Քենսինգթոնի թաղապետարանի շենքի առջև ցույց են անցկացրել բողոքելով Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում բռնկված հրդեհի հարցում այդ երկրի իշխանությունների ցուցաբերած անտարբերության դեմ: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը:
Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքի հարյուրավոր բնակիչներ բողոքելով իշխանությունների անտարբերության դեմ, պահանջել են հետաքննել դեպքի դրդապատճառները և հեղինակների նկատմամբ արդար դատավարություն անցկացնել:
Վանկարկելով «Մարդասպաններ»,«Չկա արդարություն» և «Չկա խաղաղություն» կարգախոսները, ցուցարարները պահանջել են Քենսինգթոնի ու Չելսիի թաղապետարանների բոլոր անդամներին հեռացնել պաշտոնից,քանի որ նրանք են հանդիսանում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու պատճառը:
Արդեն մեկ ամիս անցել է 80 մարդու կյանք խլած հրդեհի օրից, սակայն միջադեպի հետ կապված դեռ ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել: