Forbes.«Թրամփը չի կարող հրաժարվել ՀԳՀԾ-ից»
Հուլիս 21, 2017 14:55 Asia/Tehran
Forbes թերթի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ ազգային շահերը վտանգվելու պատճառով Թրամփը չի կարող հրաժարվել ՀԳՀԾ-ից:
Ամերիկյան պարբերականը գրել է, որ Դոնալդ Թրամփը չի կարող հրաժարվել միջուկային համաձայնությունից, սակայն Արաբիան փորձում է տապալել այդ համաձայնությունը, որպեսզի Իրանը հայտնվի մեկուսի իրավիճակում:
Հոդվածում ասված է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ՀԳՀԾ-ն, ապա Իրանը կլինի հաղթող կողմը և աշխարհն արդարացիորեն մեղադրելու է ԱՄՆ-ին:
«Իրանի միջուկային համաձայնության և մարդու իրավունքների նման հարցերի կապակցումը սխալ է և ԱՄՆ-ը չպետք է ներքաշվի միջինարևելյան կրոնական տարաձայնությունների մեջ».կարդում ենք Forbes ամերիկյան թերթում:
Պիտակ