Տասնյակ փախստական որբերի ճակատագիրը Բրիտաբիայում
https://parstoday.ir/hy/news/world-i68078-Տասնյակ_փախստական_որբերի_ճակատագիրը_Բրիտաբիայում
Մեկ տարի է անցել Ֆրանսիայի հյուսիսային շրջանում գտնվող փախստականների Քալե ճամբարից դեպի Բրիտանիա որբերի թրաֆիքինգի դեպքից, և այժմ նրանց անորոշ ճակատագրի և չարաշահվելու մասին մտահոգություններն ավելանում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2017 14:36 Asia/Tehran
  • Տասնյակ փախստական որբերի ճակատագիրը Բրիտաբիայում

Մեկ տարի է անցել Ֆրանսիայի հյուսիսային շրջանում գտնվող փախստականների Քալե ճամբարից դեպի Բրիտանիա որբերի թրաֆիքինգի դեպքից, և այժմ նրանց անորոշ ճակատագրի և չարաշահվելու մասին մտահոգություններն ավելանում են:

Երկուշաբթի օրը բրիտանական Ինդիփենդենթ օրաթերթը գրել է.«Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից տարածված զեկույցների համաձայն՝ 2016թ. օգոստոսից առ այսօր մաքսանենգները անօրինական ճանապարհներով Ֆրանսիայից Բրիտանիա են տարել 13 տարեկանը չբոլորաց 167 երեխաների, որոնցից 104-ի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկա»:

Ինդիփենդենթ օրաթերթի հաշվարկների համաձայն՝ անհետացած երեխաների թիվը ավել է առ այսօր հրապարակված տվյալներից, քանի որ իրական տվյալները գաղտնի են պահվում երեխաների իրավունքների պաշտպան կազմակերպություններից, և մարդու թրաֆիքինգով զբաղվողներն էլ նրանց հրահանգում են չհամագործակցել այդ կազմակերպությունների հետ:

Երեխաների իրավունքների ոլորտում աշխատող բարեգործական հաստատությունները նախազգուշացրել են, որ անհետացած մանուկները ստրկացման ու բռնաբարման վտանգի առջև են կանգնած և նրանք բեռնատար մեքենաներում տեղավորվելու և սահմանն անցնելու համար կատարում են մաքսանենգների ցանկությունները: