ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում երկու միլիոն երեխաների ծանր վիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i68238-ՄԱԿ_ը_զգուշացրել_է_Եմենում_երկու_միլիոն_երեխաների_ծանր_վիճակի_մասին
ՄԱկ-ը զգուշացրել է, որ Եմենում երկու միլիոն երեխա տառապում է սուր թերսնումից : Պատերազմի, աղքատության ու խոլերա հիվանդության պատճառով, երկիրը հայտնվել է աղետի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 13:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում երկու միլիոն երեխաների ծանր վիճակի մասին

ՄԱկ-ը զգուշացրել է, որ Եմենում երկու միլիոն երեխա տառապում է սուր թերսնումից : Պատերազմի, աղքատության ու խոլերա հիվանդության պատճառով, երկիրը հայտնվել է աղետի առջև:

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ին կից կառույցների, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի  և սննդի միջազգային ծրագրի բարձրաստիճան ներկայացուցիչները մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել են.«Եմենի երեխաների շուրջ 80 տոկոսին հումանիտար անհապաղ օգնություն է անհրաժեշտ: Երկրում խոլերան 1900 հոգու մահվան պատճառ է դարձել»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել են, որ երեխաների թերսնումը այլ հիվանդությունների է հանգցնելու:

Տարածած հաղորդագրությունում,  կազմակերպությունները միջազգային հանրությանը կոչ են արել կրկնապատկել Եմենին օգնության ջանքերը ՝ երկրի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելով: