ԱՄՀ-ն չինական յուանը ճանաչել է միջազգային պահուստային արժույթ
https://parstoday.ir/hy/news/world-i6844-ԱՄՀ_ն_չինական_յուանը_ճանաչել_է_միջազգային_պահուստային_արժույթ
Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ՝ ասվում է հիմնադրամի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 10:04 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն չինական յուանը ճանաչել է միջազգային պահուստային արժույթ

Արժույթի միջազգային հիմնադրամը չինական յուանը պաշտոնապես ճանաչել է միջազգային պահուստային արժույթ՝ ասվում է հիմնադրամի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կապված յուանը պահուստային արժույթ ճանաչելու հետ՝ կազմակերպության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել այն առանձին տողով ներառել ԱՄՀ անդամ-երկրների արժութային պահուստների կազմի մասին եռամսյակային հաշվետվությունների մեջ՝ դոլարի, իենի, ֆունտի, ֆրանկի, ավստրալական և կանադական դոլարների հետ։

Յուանի հաշվառումը նշանակում է, որ կազմակերպության անդամ-երկրները կարող են որպես պաշտոնական պահուստներ հաշվի առնել իրենց արտաքին ակտիվները, որոնք արտահայտված են յուանով։